See Telecom
See Telecom-ը ոլորտի 20 տարվա փորձառությամբ մի խումբ պրոֆեսիոնալների կողմից ստեղծված նոր ընկերություն է, որն առաջարկում է բարձրակարգ IPTV և արագ ինտերնետ ծառայություններ։
Առաքելություն
Բարելավել մարդկանց աշխատանքի, հանգստի և ժամանցի պայմանները թվային դարաշրջանում:
Փիլիսոփայություն
Մենք հավատում ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է դարձնել թվային աշխարհն ավելի հասանելի, հարմար և անվտանգ բոլորի համար։
Մեր արժեքներն են
Բարձր որակ
Մենք տրամադրում ենք ծառայություններ, որոնք համապատասխանում են ամենաբարձր չափանիշներին՝ օգտագործելով առաջատար տեխնոլոգիաներ:
Հուսալիություն
Մենք երաշխավորում ենք մեր ծառայությունների կայունությունն ու անխափան աշխատանքը:
Հաճախորդամետեւթյուն
Հաճախորդների կարիքները մեր գլխավոր առաջնահերթությունն են, և մենք միշտ պատրաստ ենք առաջարկել անհատական լուծումներ և արագ աջակցություն:
Նորարարություն
Մենք անընդհատ կատարելագործում ենք մեր ծառայությունները՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ և բարելավելով օգտատերերի փորձը:
Թափանցիկություն
Մենք աշխատում ենք ազնվորեն և բացահայտ՝ հաճախորդներին տրամադրելով հասկանալի պայմաններ և սակագներ:
Տեսլական
Առաջարկելով նորարարական լուծումներ և գերազանց սպասարկում` դառնալ մեր հաճախորդների անփոխարինելի գործընկերը։